Մրգի այգիներ

Մենք կարևորում ենք ընտանեկան արժեքները, բարձր որակի ապահովումն ու նորարարությունները։

Մեր այգիներում աճեցնում և սպառողին ենք առաջարկում միայն բարձր որակային հատկանիշներով աչքի ընկնող մոտ 10 տեսակի խնձոր և 2 տեսակի տանձ։

 

Շնորհիվ 3500 տոննա բերքի պահման համար նախատեսված սառնարանային տնտեսության միրգը թարմ վիճակում մատակարարում ենք ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան շուկաներին ողջ տարվա ընթացքում։

աճեցնելով ՄԻԱՅՆ ԱՅՆ, ԻՆՉԸ ԿՍՊԱՌԵԻՆՔ ԻՆՔՆԵՐՍ

Մրգեր

Գոլդեն Դելիշես

Նկարագրություն՝ կլոր, կոնաձև, բաց կանաչ կամ ոսկեգույն դեղին, քաղցր, ամուր կեղևով, հյութեղ պտղամսով
Ծագում՝ ԱՄՆ, 1900 թ.
Բերքահավաք՝ սեպտեմբերից

Գալա

Նկարագրություն՝ կոնաձև, վառ կարմիր, նուրբ կեղևով, դեղին հյութալի պտղամսով, նրբահամ և քաղցր։ Պտուղները շատ լավ պահպանվում են մինչև գարուն՝ չկորցնելով իրենց էլաստիկությունն ու հյութեղությունը։
Ծագում՝ Նոր Զելանդիա, 1934
Բերքահավաք՝ օգոստոսից

Գրեննի Սմիթ

Նկարագրություն՝ հարուստ կանաչ, ամուր և դիմացկուն կեղևով, հյութալի, նրբահամ պտղամսով։ Լավագույն ընտրությունն է առողջ ապրելակերպ վարող մարդկանց համար շնորհիվ ցածր կալորիականության և հանքային բաղադրիչների ու վիտամինների գերազանց համադրության։
Ծագում՝ Ավստրալիա, 1868 թ. Բերքահավաք՝ հոկտեմբերից

Էլսթար

Նկարագրություն՝ կարմիր՝ դեղնականաչավուն երանգով, խիտ և փխրուն կեղևով, հյութեղ և խռթխռթան պտղամսով, հաճելի թթու-քաղցր համով։ Սովորաբար օգտագործվում է խնձորի սոուսների և անուշեղենի արտադրության մեջ։
Ծագում՝ Նիդեռլանդներ, 1950-ականներ
Բերքահավաք՝ օգոստոսից սեպտեմբեր

Ռեդ Դելիշես

Նկարագրություն՝ կլոր, կոնաձև, վերին հատվածում՝ փոքր-ինչ շերտավոր, կանաչ և կարմիր գույների համադրությամբ, բուրավետ, փխրուն և հյութալի պտղամսով։
Ծագում՝ ԱՄՆ, 1875 թ.
Բերքահավաք՝ սեպտեմբերից հոկտեմբեր

Կրիպսոն

Նկարագրություն՝ բալագույն, հաստ կեղևով՝ պատված վարդագույն կետերով, հյութալի և անուշաբույր պտղամսով։ Ունի ընդգծված թթու-քաղցր համ։ Հայաստանում Կրիպսոն տեսակի խնձորները հայտնի են Դեմիրճյան անվամբ ի պատիվ հայ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի, որի շնորհիվ այս տեսակը Հայաստան է բերվել։
Ծագում՝ ԱՄՆ
Բերքահավաք՝ սեպտեմբերից հոկտեմբեր

Փինք Լեդի

Նկարագրություն՝ դեղնականաչավուն՝ վարդագույն երանգով, խիտ և հյութալի, թթու-քաղցր պտղամսով՝ վանիլային համով։
Ծագում՝ Ավստրալիա, 1973 թ.
Բերքահավաք՝ հոկտեմբերին

Ֆուջի

Նկարագրություն՝ վարդագույն կամ կարմիր, ամուր կեղևով և քաղցր պտղամսով։ Խնձորները մեծ են՝ մի քանի հարյուր գրամ քաշով և միջինում 75մմ տրամագծով:
Ծագում՝ Ճապոնիա, 1930-ականների վերջ
Բերքահավաք՝ հոկտեմբերին

Ջոնագոլդ

Նկարագրություն՝ բաց կանաչ կամ բաց դեղին՝ կարմրավուն երանգով, միջին հաստության, հարթ և խիտ կեղևով, հյութալի պտղամսով, թթու-քաղցր համով և անուշ բույրով։
Ծագում՝ ԱՄՆ, 1953 թ.
Բերքահավաք՝ սեպտեմբերին

Այդորեդ

Նկարագրություն՝ կանաչ՝ կարմրավուն երանգով, քաղցր-թթու համով, շատ հյութեղ և ամուր պտղամսով։
Ծագում՝ ԱՄՆ, 1942 թ.
Բերքահավաք՝ հոկտեմբերին

Կոնֆերենս

Նկարագրություն՝ կանաչ, խոշոր պտուղներով, երկարավուն նեղ կառուցվածք վերևի հատվածում և կլոր՝ ներքևի, համեղ պտղամսով, քաղցր և անուշաբույր։
Ծագում՝ Մեծ Բրիտանիա, 1885
Բերքահավաք՝ սեպտեմբերից հոկտեմբեր

Ռեդ Քոմիս

Նկարագրություն՝ կանաչ՝ կարմրավուն երանգով, դեղնասպիտակավուն հյութեղ և թթվաշ պտղամսով։ Պտուղները միջին և մեծ չափերի են, ունեն հաճելի բույր։
Ծագում՝ Ֆրանսիա, 1800-ականներ
Բերքահավաք՝ սեպտեմբերին

Կանաչ Գրուպի հիմքում են ընտանեկան արժեքները, բարձր որակի ապահովումն ու նորարարությունները։