Արկղերի արտադրություն

Տարբեր չափի և տարողության արկղեր

Մեր ընկերությունն իրականացնում է մրգի և բանջարեղենի տեղափոխման ու վաճառքի համար նախատեսված արկղերի արտադրություն՝ շուկային առաջարկելով տարբեր չափերի և տարողության արկղեր։ Արկղերը պատրաստվում են էկոլոգիապես մաքուր և ամուր հնգաշերտ ծալքավոր ստվարաթղթից։

Բարձրորակ հումքը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Ստվարաթղթի  ծալքավոր կառուցվածքը մեղմում է հարվածները՝ թույլ չտալով, որ արկղում գտնվող մթերքը վնասվի։ Այն նաև դիմակայուն է բարձր խոնավության նկատմամբ և անգամ երկարատև պահման ընթացքում չի փափկում մթերքի խոնավությունից։

Պատրաստելով այն՝ ինչը կօգտագործեինք ինքներս

Շնորհիվ սոսնձի միջոցով հավաքման հատուկ տեխնոլոգիայի արկղերը չեն դեֆորմացվում տեղափոխման ու պահեստավորման ընթացքում։

Դիմեք մեզ՝

Էլ. հասցե

[email protected]

Հեռախոս

+374 44 144 154

Հասցե

Կոտայքի մարզ, Նոր Արտամետ, 2409