Ընտանեկան արժեքներն ու բարձր որակի ապահովումը Կանաչ Գրուպի հիմնաքարերից են։ Կարևորելով էկոլոգիապես մաքուր բերքն ու արտադրանքը, ինչպես նաև բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ մենք ստեղծել ենք նոր անուն գյուղատնտեսական ոլորտում։ Մեզ համար առաջնային է մեր ընկերության արժեքներին հավատարիմ մնալը՝ միաժամանակ շեշտը դնելով նորարարությունների վրա։

Մեր այգիներում աճեցնում և սպառողին ենք առաջարկում միայն բարձր որակային հատկանիշներով աչքի ընկնող մոտ 10 տեսակի խնձոր և 2 տեսակի տանձ։

Մեր ընկերությունը շուկային առաջարկում է սուբլիմացված մրգեր և մրգերի սուբլիմացման ծառայություններ։ Սուբլիմացիան մթերքի երկարատև պահպանման նպատակով կիրառվող ամենաարդյունավետ տեխնոլոգիաներից է։ Դրա շնորհիվ մթերքը պահպանում է իր բոլոր հատկությունները՝ գույնը, համը, հոտը, ինչպես նաև բոլոր օգտակար նյութերն ու վիտամինները։ Նման մթերքը հնարավոր է պահել շատ երկար՝ մինչև 5 տարի։

Մեր այգիներին հարակից տարածքում հիմնվել է մոտ 3.000 մ2 ընդհանուր մակերեսով ջերմակարգավորվող սառնարանային տնտեսություն՝ կահավորված Գերմանիայից և Իրանից ներկրված սարքավորումներով։ Ավելի քան 3.500 տոննա բերքի համար նախատեսված սառնարանային համակարգը թույլ է տալիս պահեստավորել ոչ միայն սեփական արտադրանքը, այլև սպասարկել ներքին շուկան ամբողջ տարին՝ կազմակերպելով նաև արտադրանքի փուլային վաճառք և արտահանում։

Ներդրվել են վաճառքից առաջ միրգն ու բանջարեղենը տեսակավորելու հատուկ հոսքագծեր։

Սառնարանային տնտեսությունը բաղկացած է 10 խցիկից, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է 800-1000 պլաստիկ և փայտե տարաներ՝ 300-350 կգ տարողությամբ:

Գյուղմթերքի երկարատև պահպանման նպատակով կիրառվում է «Ֆիտոմագ» տեխնոլոգիան, որն անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Այն թույլ է տալիս առավելագույնս պահպանել մրգերի ու հատապտուղների թարմությունը, գրավչությունը, հյութեղությունն ու համը՝ միևնույն ժամանակ կանխելով սնկերի և այլ հիվանդությունների զարգացումը։

Մեր ընկերությունն այս տեխնոլոգիան մշակած «Ֆիտոմագ» ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Մենք նաև իրականացնում ենք մրգի և բանջարեղենի համար նախատեսված արկղերի արտադրություն՝  շուկային առաջարկելով տարբեր չափի և տարողության արկղեր։

Հաճախ տրվող հարցեր

Սառնարանային տնտեսություն, արկղերի պատրաստում, մրգի մեծածախ վաճառք և արտահանում։

Այո՛, մեր սառնարաններում տեղավորվում է շուրջ 3,500 տոննա մթերք, որը հատուկ տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ կպահի ձեր բերքը անթերի վիճակում։

Կոտայքի մարզում՝ Նոր Արտամետ համայնքում, մեր ինտենսիվ այգիների մոտակայքում։

Անահիտ Կարապետյան

Բիզնեսի զարգացման տնօրեն

«Մենք ջանք ու եռանդ չենք խնայում բարձր որակի ծառայություններ և արտադրանք առաջարկելու համար»։

Ցանկանո՞ւմ եք համագործակցել։

Սիրով կպատասխանենք ձեր հարցերին։