ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 «Ֆիտոմագ» ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Մեր այգիների հարակից տարածքում հիմնվել է մոտ 3.000 քառ. մետր ընդհանուր մակերեսով ջերմակարգավորվող սառնարանային տնտեսություն՝ կահավորված Գերմանիայից և Իրանից ներկրված սարքավորումներով։ Ավելի քան 3.500 տոննա բերքի համար նախատեսված սառնարանային համակարգը թույլ է տալիս պահեստավորել ոչ միայն սեփական արտադրանքը, այլև սպասարկել ներքին շուկան՝ կազմակերպելով նաև արտադրանքի փուլային վաճառք և արտահանում։

Գյուղմթերքի երկարատև պահպանման նպատակով կիրառվում է «Ֆիտոմագ» տեխնոլոգիան, որն անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։  Տեխնոլոգիայի շնորհիվ առավելագույնս պահպանվում են մրգերի, հատապտուղների և բանջարեղենի թարմությունը, գրավչությունը, հյութեղությունն ու համը, միևնույն ժամանակ կանխվում է սնկերի և այլ հիվանդությունների զարգացումը։

 

Սառնարանային տնտեսությունը բաղկացած է 10 խցիկից, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է 800–1000 պլաստիկ և փայտե մեծածավալ տարաներ՝ 300-350 կգ տարողությամբ:

Վստահեք ձեր բերքի պահպանումը մեզ

Դիմեք մեզ՝

Էլ. հասցե

[email protected]

Հեռախոս

+374 44 144 154

Հասցե

Կոտայքի մարզ, Նոր Արտամետ, 2409